Շատ զույգեր օրալ սեքսի ժամանակ ոչ մի հակաբեղմնավորիչ միջոց չեն օգտագործում` մտածելով, թե դա ավելի անվնաս է, քան հեշտոցային կամ անալ սեքսը: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ. օրալ սեքսի պարագայում մի շարք հիվանդություններով վարակման լուրջ ռիսկ գոյություն ունի: 

1. ՄԻԱՎ

Մարդու իմունոդեֆիցիտի վիրուսը կարող է փոխանցվել օրգանիզմի հեղուկների միջոցով, օրինակ` սերմնահեղուկի եւ հեշտոցային արտադրության, այդ պատճառով օրալ սեքսի ժամանակ տեսականորեն հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել: Վարակման ռիսկն ավելի մեծ է, եթե ակտիվ զուգընկերոջ բերանում վերքեր կան: 

2. Քաղցկեղ

Մարդու պապիլլոմայի վիրուսի մի քանի շտամմ քաղցկեղածին ազդեցություն ունեն: Այդ վիրուսով հնարավոր է վարակվել ինչպես  «դասական», այնպես էլ օրալ սեքսի դեպքում: Բերանի խոռոչի միջոցով վարակման դեպքում մեծանում է բերանի, կոկորդի, գլխի եւ պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը: Հեշտոցով վարակման դեպքում մեծանում է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը:   Գիտական գրականության մեջ նկարագրված են նաեւ տղամարդու սեռական անդամի գլխիկի քաղցկեղի դեպքեր, որոնք դարձյալ ՄՊՎ-ի պատճառով են զարգացել: 

3. ՍՃՓՀ

Սեռական ճանապարհով փոխանցվող գործնականում բոլոր հիվանդությունները փոխանցվում են նաեւ օրալ սեքսի ժամանակ: Դրանց թվին են պատկանում սուսանակը, քլամիդիոզը, հեպատիտը, սիֆիլիսը, սեռական օրգանների հերպեսը եւ շատ այլ հիվանդություններ: Եթե զուգընկերներից մեկի բերանի խոռոչում վերքեր, արյունահոսող լնդեր, կտրվածքներ, խոցեր կամ մաշկի ճեղքվածքներ կան, վարակման հավանականությունը մի քանի անգամ մեծանում է: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել չպաշտպանված օրալ սեքսով, եթե  100  տոկոսանոց վստահություն չունեն զուգընկերոջ առողջության նկատմամբ: