Գիշերը դեպի սառնարան արշավելը կարող է հոգեկան խանգարման նշան լինել, պարզել են գիտնականները:
Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցները բժիշկ Ռեբեկա Փիբլզի գլխավորությամբ 1 600 ուսանողից կազմված խումբ են ստեղծել, որոնց հարցաթերթեր են բաժանվել: Անկետաներն օգնել են գնահատել սննդային հնարավոր խախտման առկայությունը կամ հոգեկան առողջության ընդհանուր վիճակը, հայտնոմ է Fox News-ը:
Գիշերն ուտելու համախտանիշը բնութագրվում է ոչ միայն նրանով, որ մարդն ուտում է ուշ երեկոյան կամ նույնիսկ գիշերը, այլեւ այն զգացումով, որ առավոտյան պարզապես հնարավոր չէ ուտել, առանց ուտելու էլ հնարավոր չի լինում քնել: Հարցմանը մասնակցած ուսանողների 3%-ն ունեցել է այս խնդիրը: Գիշերը չափից շատ ուտելու համախտանիշը կապված է անորեքսիայի, ինչպես նաեւ գերակտիվության եւ ուշադրության պակասի համախտանիշի հետ: Գիշերն ուտելու համախտանիշ ունեցող որոշ մարդիկ գիշերն արթնանում են, որպեսզի ուտեն, հետո հանգիստ քնեն:
Երիտասարդները եւ ուսանողները համախտանիշի առաջացման հատուկ ռիսկային խմբում են: Դեռ 2008-ին հետազոտություն է կատարվել, որը ցույց է տվել, որ այս համախտանիշով ուսանողները տառապել են ընկճախտով եւ վնասել են իրենց:
Բժիշկները խորհուրդ են տալիս համախտանիշի նշանների առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետի:






