Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է նորածինների մոտ միկրոցեֆալիայի առաջացման եւ Զիկա տենդի միջեւ կապի շուրջ ավելի ու ավելի շատ վկայությունների մասին: Սակայն դա ապացուցելու համար կարող է 4-5 ամիս պահանջվել:
ԱՀԿ-ն ծրագրում է հանդիպում անցկացնել մարտի 7-9-ը, որի ընթացքում ուսումնասիրվելու են Զիկայի ախտորոշման ու այդ հիվանդության դեմ պատվաստման մեթոդները: Reuters-ը, վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությունը, հաղորդում է, որ հանդիպումը նման է լինելու Էբոլայի ժամանակ անցկացված քննարկումներին:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում՝ ուղեղի համար հնարավոր ծանր վտանգով:






