Նոր գենետիկ թեստը, որը թույլ է տալիս ախտորոշել սրտի ժառանգական հիվանդությունները, մշակել են Մեծ Բրիտանիայի գիտնականները:

Գենետիկ թեստը, որը մշակել են British Heart Foundation–ի աշխատակիցները, գնի տեսակետից ավելի մատչելի է ու գործածման տեսակետից էլ՝ ավելի հասարակ, քան գոյություն ունեցող մյուս անալոգները, որոնք թույլ են տալիս որոշել փոքր քանակությամբ գեներ ու ուղղված են միայն սպեցիֆիկ հիվանդությունների որոնմանը:

Անցած ամիս British Heart Foundation–ը հիմնեց Մայլս Ֆրոսթի հիմնադրամը՝ ի հիշատակ սըր Դեւիդ Ֆրոսթի (հանրահայտ լրագրող, որը նշանավոր էր դարձել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ իր հարցազրույցով) որդու Մայլսին, որը մահացել էր սրտի չախտորոշված հիվանդության պատճառով, որը կոչվում է հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա: Ազգականները համարում են, որ Մայլսն այդ հիվանդությունը իր հորից էր ժառանգել:

Շատերի համար սրտի ժառանագական հիվանդությունների առաջին նշանն է դառնում իրենց արյունակիցների անսպասելի ու անբացատրելի մահը:Իսկ հիմա գենետիկ թեստի միջոցով ընտանիքի անդամները կարող են պարզել իրենց մոտ մուտացված գենի առկայությունը, հետեւաբար նաեւ ստանալ բուժում, որը կպաշտպանի նրանց վաղաժամ մահվանից: Արյան նոր անալիզի շնորհիվ հնարավոր է 174 ճակատագրական գեների բացահայտումը: