Կալիֆորնիայի համալսարանի գիտնական, նյարդաբան Ջեյմս ֆելլոնն (James Fallon) իր «Փսիխոպատը քո մեջ» նոր գրքում պատմում է այն մասին, թե ինչպես զարմանալի եզրակացության եկավ՝ 2005 թվականին, ուսումնասիրելով մարդասպանների, շիզոֆրենիայով հիվանդների, դեպրեսիվ վարքագիծ ունեցողների, ինչպես նաեւ նորմալ մարդկանց ուղեղի պատկերները: Ֆելլոնը մասնավորապես նայում էր սկանավորման տվյալները՝ իմանալու համար ուղեղի այն շրջաների գործունեության մասին, որոնք պատասխանատու են բարոյականության, ինքնավերահսկման եւ էմպաթիայի համար: Նա գիտեր , որ փսիխոպաթների մոտ այս շրջանների ակտիվությունը ցածր է:
«Ես նաեւ կատարեցի Ալցհեյմերի հիվանդության հետազոտություն, եւ, որպես դրա մի մաս, սկանավորեցի իմ եւ իմ ամբողջ ընտանիքի ուղեղները», - պատմում է Ֆելլոնը: «Ես հասա նկարների վերջին կույտին եւ տեսա մի նկար,որը հավանաբար ախտաբանական էր»:
Պարզվեց, որ դա իր սեփական ուղեղի պատկերն էր:
Ֆելլոնը երկու անգամ ստուգեց եւ՛ լաբորատորիան , եւ՛ սկաները, ամեն ինչ համընկնում էր, սխալմունք չկար:
«Ես ոչ մեկին չեմ սպանել, կամ բռնաբարել,- պատմում է Ֆելլոնը, -Եվ այն ժամանակ, ես մտածեցի, որ միգուցե իմ վարկածը սխա՞լ է, եւ ուղեղի այս շրջանը պատասխանատու չէ սպանությունների եւ բռնության համար»:
Բայց հետո, խճանկարի կտորներն աստիճանաբար իրենց տեղն ընկան, հաղորդում է Fox News-ը։
Ինչպես պարզվեց Ֆելլոնը իր ազգական կապերով պակված է յոթ ենթադրյալ մարդասպանների հետ, այդ թվում նաեւ Լիզի Բորդենի, ով 1892 թվականին Մասաչուսեթս նահանգում դատապարվել, հետո ազատ էր արձակվել իր հոր եւ խորթ մոր սպանության համար:
«Ինձ մոտ առկա էին ագրեսիայի, բռնության եւ ցածր էմպաթիայի համար բարձր ռիսկի այդ բոլոր ալելները, -ասում է Ֆելլոնը, -Բայց, երբ ես ագրեսիվ եմ, իմ ագրեսիան սուբլիմացվում է: Ես ավելի լավ «կծեծեմ» ինչ-որ մեկին բանավեճի ժամանակ, քան ֆիզիկապես»։ «Բացի դրանից, ինձ սիրել են, եւ ,հավանաբար, դա ինձ փրկել է», - եզրակացնում է նյարդաբանը։






