Հայտնի միլիարդատեր Պոլ Ալլենը, որը Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկն է, նախատեսել է 2 մլն դոլար նվիրաբերել Զիկա տենդի ախտորոշման նոր մեթոդների մշակմանը:
Այդ գումարի մեծ մասը (1,5 մլն դոլար) կծախսեն վերահսկելու մոծակների տարածումը այն երկրներում, որտեղ վիրուսն առավել տարածված է: Եվս 500 000 դոլար կտրամադրեն Chembio Diagnostic Systems լաբորատորիային` արագացնելու Զիկա վիրուսի արագ թեստի ստեղծումը:
Վերջերս Պոլ Ալլենը բժշկության եւ գիտության ոլորտում ազդեցիկ մարդասեր է դարձել Microsoft-ի իր ընկեր եւ գործընկեր Բիլլ Գեյթսի նման: Նա նյարդաբանական ինստիտուտ է հիմնել, որի աշխատակիցները մարդու եւ մկների ուղեղի քարտեզ են ստեղծել, ինչպես նաեւ բջջային կենսաբանության ինստիտուտ, որի աշխատակիցներն աշխատում են մարդկային մարմնի հիմնական կառուցողական սպիտակուցների վերծանման վրա:
Պոլին է պատկանում նաեւ Seattle Seahawks ֆուտբոլային թիմը, եւ վերջերս նա հետաքրքրություն է ցուցաբերում ուղեղի վնասվածքների հանդեպ եւ փող է հատկացրել գիտնականներին, որպեսզի նրանք պարզեն, թե այդ վնասվածքներն ինչ երկարաժամկետ հեռանկարների կարող են հանգեցնել:
Էբոլա տենդի վերջին բռնկման ժամանակ Ալլենը գլխավորեց այդ հիվանդության դեմ մարդասերների կողմից գումարների տրամադրման արշավը եւ իր անձնական կապիտալից 100 մլն դոլար հատկացրեց:






