Հայաստանում վերջին տարիներին դրական միտում է նկատվում. շատ աբորտներ անող կանանց թիվը նվազում է: Սակայն աբորտների եւ հակաբեղմնավորման մասին գիտելիքների պակասի խնդիրը դեռեւս այժմեական է երկրի մարզերում: Այդ մասին լրագրողներին պատմել է գինեկոլոգ Նելլի Ավագյանը:
Շատ բժիշկներ, մասնագետի խոսքով, իրենց հիվանդների մանրամասն անամնեզ են հավաքում. այդ տվյալների համաձայն, 50 տարեկանից մեծ մեծ թվով կանայք իրենց կյանքի ընթացքում առնվազն 10 աբորտ են արել: Կան նաեւ այնպիսիք, որոնք 40-50 աբորտ են արել: Երիտասարդ կանայք սակայն անհամեմատ ավելի քիչ աբորտ են անում. նրանք ավելի լավ են տեղեկացված հակաբեղմնավորման հարցերի վերաբերյալ եւ ավելի խնամքով են վերաբերվում իրենց առողջությանը:
Ցավոք, Հայաստանում ոչ բոլոր երիտասարդ կանայք են օգտվում հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդներից, իսկ ոմանք դա սխալ են անում, արդյունքն անցանկալի հղիություն է առաջացնում եւ դարձյալ դիմում են աբորտի օգնությանը:
Հակաբեղմնավորման հետ կապված խնդիրը հատկապես այժմեական է երկրի մարզերում` հատկապես այն ընտանիքներում, որտեղ տղամարդիկ հաճախ են մեկնում օտար երկրներում գումար վաստակելու: Նման ընտանիքի կինը բժշկի մոտ գնալու եւ հակամեղմնավորման համարժեք միջոց ձեռք բերելու փոխարեն, հարեւան դեղատնից հակաբեղմնավորիչներ է գնում եւ դրանք ընդունում է այն օրերին, երբ ամուսինն այցելում է իրեն, իսկ հետո, երբ նա մեկնում է, դադարում է ընդունել դրանք: Սակայն չի կարելի այդպես վարվել. խորհուրդ է տրվում հորմոնային հակաբեղմնավորիչներ օգտագործել միայն բժշկի նշանակմամբ եւ միայն նրա հետ խորհրդակցելուց հետո (որովհետեւ դրանց ընդունումը լուրջ հակացուցումներ ունի), պետք է դրանք ճիշտ ընդունել, իսկ սկզբնական կուրսը միշտ պետք է մինչեւ վերջ հասցնել: Այն կանայք, որոնք նման դեղամիջոցների մի քանի դեղահաբ են խմում, հետո թողնում են կուրսը, հաճախ բախվում են մի շարք լուրջ խնդիրների, որոնք իհարկե չէին լինի, եթե նրանք խորհրդակցեին բժիշկների հետ եւ հակաբեղմնավորման մասին ավելի շատ տեղեկություններ ունենային:
«Ցանկացած զույգ ցանկության դեպքում կարող է հակաբեղմնավորման իր համար հարմար եւ արդյունավետ միջոց ընտրել», - նշել է Նելլի Ավագյանը:
Հակաբեղմնավորմանը կիրթ մոտեցումը ոչ միայն կնոջը կազատի անցանկալի աբորտներից եւ կպաշտպանի վնասից, որոնք դրանք կարող են հասցնել նրա օրգանիզմին, այլեւ կօգնի ավելի լավ եւ համարժեք կազմակերպել ընտանիքի պլանավորումը:






