Ամերիկացի գիտնականների կատարած նոր բացահայտումը կարող է օգնել այնպիսի հիվանդությունների բուժման գործում, ինչպես՝ հետվնասվածքային սթրեսային խանգարումը:

Աթթիլա Լոսոնցիի գլխավորությամբ Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանի գիտնականները նեյրոններ են գտել, որոնք խանգարում են հիպոկամպում սարսափելի հիշողությունների ձեւավորմանը: Հետազոտողների բացահայտումը հրապարակված է Science ամսագրում, գրում է Daily Mail-ը:

Մկների վրա կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ այսպես կոչված՝ արգելափակող նեյրոնները երաշխավորում են, որ որեւէ կոնկրետ վայրի մասին չեզոք հիշողությունները չեն «աղտոտվի» միեւնույն ժամանակ կատարված տճահ իրադարձության մասին հիշողությամբ:

Հետազոտողները հայտնաբերել են արգելափակող բջիջներ՝ այսպես կոչված՝  ինտերնեյրոններ, որոնք պատասխանատու են ուղեղի վերին հատվածում սարսափելի հիշողությունների ձեւավորման համար: Դրանք գործում են զտիչի նման եւ կարող են արգելափակել այդ ցավոտ դեպքի հետ կապված անցանկալի տեղեկությունը: Կրծողների արգելափակող նեյրոններն անջատելու դեպքում մկները դադարել են վախ դրսեւորել որեւէ բացասական դեպք հիշեցնող միջավայրից: