Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի  (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր պատճառները եւ անսովոր եզրակացության են հանգել:  

Հետազոտողները ուսումնասիրել են կաթնասունների 26 տեսակի, այդ թվում նաեւ` հնագույն մարդու   պոպուլյացիայի վերաբերյալ տվյալներ: Գիտնականները դաշտանադադարի ի հայտ գալու պատճառները կապել են այն ժամանակի հետ, երբ մարդը սովորել է պարզագույն տներ կառուցել եւ գյուղատնտեսություն վարել:  Նստակյացությունը հնագույն մարդկանց թույլ է տվել պաշտպանվածություն զգալ, սննդի մշտական աղբյուր եւ արտաքին միջավայրից պաշտպանող ծածկ ունենալ, ինչի կապակցությամբ կտրուկ մեծացել է կյանքի միջին տեւողությունը:  Դա հանգեցրել է կյանքի  եւ վերականգնողական շրջանի տեւողությունների միջեւ էական անհամապատասխանության:  

Ինչպես հայտնի է, կաթնասունների բոլոր տեսակներից մարդու երեխան է ամենից երկար կարիք ունենում մայրական խնամքի, այդ պատճառով, գիտնականների կարծիքով, էվոլյուցիան դաշտանադադարի միջոցով սահմանափակել է առաջացած տարիքում ծննդաբերելու հնարավորությունը, որպեսզի կինը հասցնի  ծնված վերջին երեխային մեծացնել մինչեւ անուժ ծերության վրա հասնելը: 

Գիտնականները նաեւ ենթադրում են, որ դաշտանադադարը, որը կնոջը թույլ չի տալիս սեփական երեխաներն ունենալ, տատիկներին հնարավորություն է տալիս իրենց նվիրել թոռներին հոգ տանելուն: