Չինացի գիտնականներին հաջողվել է վերծանել Չինաստան ներմուծված Զիկա վիրուսի գենետիկ հաջորդականությունը, ինչը կօգնի դրա հարուցված հիվանդության կանխարգելման ու ախտորոշման հարցում:
Այս հաջողությունը հնարավոր է դարձել Հիվանդությունների կախարգելման ու դրանց առաջացման օջախների հսկողության չինական կենտրոնի ու Արեւելյան Չինաստանի Ցզյանսի նահանգի նույնատիպ կենտրոնի գիտնականների համատեղ ջանքերով, հայտնում է «Սինհուան»:
Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքը Չինաստանում հաստատվել է փետրվարի 9-ին: Հիվանդը 34-ամյա տղամարդ էր Ցզյանսի նահանգից: Հունվարի 28-ին, երբ նա Վելեսուելա էր այցելել, նրա ջերմությունը բարձրացել է, սկսվել է գլխացավ ու գլխապտույտ: Փետրվարի 5-ին հիվանդը հարազատ քաղաք է վերադարձել Սյանգանով ու Շենչժենով : Այս պահին նա արդեն ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից:






