ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է համաձայնություն տալ բժշկական ճգնաժամի լուծման նպատակով նահանգապետերի առաջարկին` նվազեցնել հզոր ցավազրկողների թիվը, որոնք բժիշկները կարող են միաժամանակ նշանակել:
Նահանգապետերի հետ հանդիպմանն այդ որոշմանն աջակցելուց հրաժարումը ԱՄՆ-ը նախագահն արդարացրել է նրանով, որ ցավազրկողները երբեմն մնում են մարդկանց բուժման միակ իրական տարբերակը գյուղական համայնքներում: «Եթե այժմ բժիշկներին արգելենք ցավի դեմ չափազանց շատ դեղամիջոց գրել, չենք լուծի խնդիրը, որովհետեւ ցավն ու հոգեկան հիվանդություններն իրական են», - նշել է Բարաք Օբաման:
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն, ամեն օր հերոինից, օպիատներից եւ ցավազրկող դեղամիջոցներից 78 ամերիկացի է մահանում: ԱՄՆ-ի մոտ 250 մլն քաղաքացու հզոր ցավազրկողներ են նշանակում: Նահանգապետերը կարծում են, որ դեպքերի մեծ մասում դրա համար պատճառներ չկան:






