Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի եւ նրա կնոջ`Մելինդայի Bill and Melinda Gates Foundation (B&MGF) հիմնադրամը մտադիր է պայքարել է Զիկա տենդի բռնկման դեմ:
«Մենք ներքաշվել էինք Էբոլայի դեմ պայքարում եւ այժմ Զիկայի դեմ ենք պայքարում», Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Մելինդա Գեյթսը:
Բիլլ Գեյթսի խոսքով, համաշխարհային հանրությունը կարողացավ Զիկա տենդի դեմ պայքարն «անհամեմատ ավելի արագ» սկսել, քան Էբոլայինը: Գեյթսի խոսքով, Զիկա վիրուսն անսպասելի է հայտնվել, որովհետեւ մինչեւ վերջերս զգալի խնդիր չէր թվում:
«Դա այլ ողբերգություն է, եւ բժշկական նոր տեխնոլոգիաները կարող են օգնել, սակայն դա երբեք մեկ գիշերում չի լինում, որքան էլ մենք ցանկանանք», — նշել է Microsoft-ի հիմնադիրը:
«Մենք, հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ փորձում ենք լավագույն գիտնականներին մի տեղում հավաքել», — ասել է Մելինա Գեյթսը` խոսելով հիմնադրամի ձեռք առած միջոցների մասին:
Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 50 մլն դոլար է տրամադրել Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա մահացու վիրուսի դեմ պայքարի համար:






