ԱՄՆ հիվանդությունների հսկողության ու կանխարգելման դաշնային կենտրոնները (CDC) ուսումնասիրում են Զիկա վարակի մարդուց մարդ փոխանցման 14 նոր դեպք, ասված է CDC-ի տարածած հայտարարության մեջ:
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք Զիկա վիրուսի փոխանցման 14 նոր դեպք, հնարավոր է սեռական ճանապարհով, այդ թվում հղիների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեպքերից երկուսում կանայք կարող էին վարակվել միայն վարակված զուգընկերոջից, որը ճամփորդել էր այն երկրներում, որտեղ ինֆեկցիաայի բռնկում է գրանցված: Ընդ որում CDC –ում շարունակում են շեշտել, որ հիվանդության փոխանցումը սեռական ճանապարհով «ապացուցված չէ, բայց եւ բացառված չէ»:
Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում այն հիմա առավել արագ է տարածվում՝ վիրուսն արդեն թափանցել է 55-ից երկրներից ավելի քան 20-ը՝ չնայած անցած տարվա մայիսին հիվանդներ միայն Բրազիլիայում էին գրանցված:
Վիրուսը տարածողը Aedes aegypti մոծակն է: Կան տեղեկություններ մարդուց մարդ վիրուսի տարածման մասին, ինչի կապակցությամբ մի շարք երկրներ սահմանափակել են արյան դոնորությունը այն մարդկանցից, ովքեր այցելել են համաճարակի տեսակետից անբարենպաստ համարվող երկրներում:
Կան տվյալներ, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելու հետեւանքով պտղի մոտ կարող է միկրոցեֆալիա զարգանալ:






