Ամերիկայի Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի դատարանը Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել է 72 մլն դոլար վճարել այն ամերիկուհու ընտանիքին, որը մահացել էր ընկերության արտադրատեսակների գործածման հետեւանքով զարգացած քաղցկեղից:

AP գործակալության տվյալներով, Ալաբամա նահանգի բնակիչ Ջեքի Ֆոքսը դատի է տվել J&J ընկերությանը, քանի որ մանկական դիմափոշու ու տալկ պարունակող այլ արտադրատեսակների գործածումից հետո նրա մոտ ձվարանի քաղցկեղ էր սկսվել: Նա մահացել է 2015 թ. հոկտեմբերին:

Ամերիկուհու ընտանիքին փախհատուցում վճարելու մասին որոշումը ատենակալների ժյուրին կայացրել է փետրվարի 22-ի ուշ երեկոյան: Փետրվարի 23-ին J&J –ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը, որի շտաբ բնակարանը գտնվում է Նյու Ջերսի նահանգում, քննարկում է դատարանի վճիռը բողոքարկելու որոշումը:

Ֆոքսի ազգականների ներկայացրած հայցով դատավարությունը առաջինն է ԱՄն-ում, որը պարտավորեցրել է J&J –ին իրական տուգանք վճարել իր արտադրատեսակներից տուժածներին: