ԱՄՆ-ի Թեքսասի համալսարանի Հարավ-արեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականները մեծ լուծմամբ մանրադիտակ են մշակել, որն ի վիճակի է բջիջների եռաչափ պատկերներ ստանալ, այդ թվում` քաղցկեղային:
Այժմ բջիջների օգտագործվող պատկերների մեծամասնությունը տափակ երկչափ լուսանկարներ են: Սակայն իրականում բջիջներն ավելի բարդ բնական միջավայրում են ապրում: Այդ պատճառով նոր մանրադիտակի սկզբունքորեն կարեւոր տարբերակիչ առանձնահատկությունը մասնավորապես քաղցկեղային բջիջների կյանքի գործընթացի ուսումնասիրությունն է այնպիսի պայմաններում, որոնք մոտ են իրականին:
Մշակողների խոսքով, իրենց մանրադիտակը կդառնա «գործիքներից մեկը, որոնք կարող են քաղցկեղային բջիջների պահվածքը կառավարող մոլեկուլային մեխանիզմների ավելի խորը ընկալում բերել»: «Հույս ունենք, որ այժմ այն հարցի փոխարեն, թե «ինչ կարող ենք չափել», գիտնականները կհարցնեն «մեզ ինչ է անհրաժեշտ չափել»», – ասում են հետազոտության հեղինակները:
Սակայն, ինչպես նշում են գիտնականները, մանրադիտակի միջոցով ստացվող տվյալները կարող են շատ բարդ լինել մեկնաբանման համար, այդ պատճառով հաջորդ քայլը կլինի տեղեկությունների հավաքման եւ մշակման համար համակարգչային հզոր հարթակների ստեղծումը: Մանրադիտակի համար ծրագրային ապահովումը ազատորեն մատչելի կլինի գիտական հանրությանը, ասված է Developmental Cell ամսագրում տպագրված հոդվածում:






