ՁԻԱՀ-ի դեմ հատուկ դեղամիջոցով մշակված հեշտոցային օղակները մեկ երրորդով կրճատում են ՄԻԱՎ-ի վտանգը: Նման եզրակացության են հանգել միջազգային հասարակական   Partnership for Microbicides կազմակերպության հետազոտողները:

ՁԻԱՀ-ի դեմ դեղով մշակված օղակներ տեղադրած կանայք մասամբ պաշտպանված են ՄԻԱՎ վարակից, պնդում են գիտնականները: Տվյալ պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել ամիսը մեկ անգամ:   

Ստացված տվյալներն ապացուցում են, որ հեշտոցային օղակները ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու անվտանգ, թեկուզեւ ոչ այնքան վստահելի միջոց են: Այդ օղակների օգնությամբ վարակման վտանգը կարելի է նվազեցնել մոտավորապես մեկ երրորդով:  

Աշխարհում այսօր ՄԻԱՎ-ով վարակված 37 մլն մարդկանց կեսից ավելին կանայք են: Վարակվածների մեծ մասը Աֆրիկայում է, որովհետեւ այդ մայրցամաքում ամենից քիչ է ուշադրություն դարձվում հակաբեղմնավորմանը: Գիտնականներն արդեն վաղուց փնտրում են գործիքներ, որոնք աֆրիկացի կանանց հնարավորություն կտային պաշտպանվել այն դեպքում, երբ նրանց տղամարդիկ պահպանակներ չեն օգտագործում:  

Հետազոտության հեղինակները պատրաստվում են հասնել նրան, որ կարգավորող մարմինները թույլ տան Աֆրիկայում ավելի լայնորեն օգտագործել նման հեշտոցային օղակները: