Այս զարմանալի տեսանյութում հնարավոր է տեսնել, թե ամնիոտիկ պարկի մեջ ծնված երեխան ինչպես է դուրս պրծնում դեպի ազատություն եւ առաջին անգամ շունչ է քաշում: 

Ամնիոտիկ պարկը հեղուկով լի պարկ է: Այն գտնվում է ընկերքի ներսում, որում երեխան աճում եւ զարգանում է, մինչեւ իր ծնունդը: Սովորաբար այդ պարկը պատռվում է, երբ  «ջրերը գնում են»: Իսկ եթե կնոջը կեսարյան հատում են անում, ամնիոտիկ պարկը պատռում է վիրաբույժը երեխային հանելու համար: 

Շատ հազվադեպ (80 000 դեպքից մեկում) երեխան ծնվում է ամնիոտիկ պարկի ներսում: Այդ դեպքում բժիշկները պատռում են պարկը եւ երեխային հանում են այդտեղից: Հենց դա է տեղի ունեցել այս տեսանյութի երեխայի հետ, որը ֆեյսբուքում ներբեռնել է ոմն Ժասմին Պերես: