BIA 10-2474 անունով փորձարարական ցավազրկող դեղամաիջոցը կլինիկական փորձարկումների ժամանակ մի մարդու է սպանել ու վնասել չորս այլ մարդկանց ուղեղը: Հիմա նաեւ հայտնի է դարձել, որ այս դեղամիջոցը մինչկլինիկական փորձարկումների ժամանակ մի քանի շների էլ էր սպանել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:
Դեղամիջոցի պատճառով մահացածների ճշգրիտ թիվը հայտնի չէ՝ թերթի տվյալներով նրանց մոտ նեւրոլոգիական բարդացումներ էին առաջացել, որոնք էլ հենց մահվան պատճառ էին դարձել:
Մինչկլինիկական հետազոտություն անցկացնող ընկերության ներկայացուցիչները հաստատել են շների մասին տեղեկությունը, սակայն նշել են, որ դրանք թիվը էական չէ ու չի կարող վկայել դեղամիջոցի ոչ անվտանգ լինելու մասին: Նրանք նաեւ շեշտել են, որ իրավունք չունեն հրապարակել մինչկլինիկան փորձարկումների տվյալները մինչեւ դեղամիջոցի արտադրողից թույլատվություն ստանալը:
Հիշեցնենք, որ կլինիկական փորձարկումները մեկնարկել էին հունվարի 7-ին, դրանց մասնակցել է 128 մարդ: Դեղամիջոցը մշակել էր պորտուգալական Bial հետազոտական խումբը: Այս պահին դեղամիջոցի փորձարկումները դադարեցված են: Գործը հետաքննվում է:






