Ֆրանսիայում Զիկա վիրուսի սեռական եղանակով փոխանցման առաջին դեպքն է գրանցվել, հայտնել է երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը: 

Նրա տվյալների համաձայն, «մի քանի օր առաջ սեռական եղանակով կնոջ վարակում է արձանագրվել. վիրուսը կնոջն է փոխանցվել զուգընկերոջից, որը վերջերս էր վերադարձել Բրազիլիայից»: Զույգն ապրում է Փարիզի շրջանում: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, կնոջ վիճակը «նորմալ» է:

2015-ի նոյեմբերի վերջին Բրազիլիայի առողջապահության նախարարությունում, որը համաճարակի կենտրոնում էր հայտնվել, զգուշացրեցին, որ հղիության ընթացքում կանանց Զիկա վիրուսով վարակումը կարող է երեխայի մոտ միկրոցեֆալիա առաջացնել` բնածին արատ, որի պարագայում զգալիորեն նվազում է գանգի չափը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես չի հաստատել վիրուսով վարակվելու եւ նորածինների մոտ ի հայտ բերված խնդիրների միջեւ կապը, սակայն Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում Զիկա տենդի բռնկումը ընթացիկ տարվա փետրվարի  1-ին ճանաչել է որպես միջազգային առողջապահության համար ծայրահեղ իրավիճակ: