ԱՄՆ-ում այսօրվա դրությամբ գրանցվել է Զիկա տենդի 147 դեպք: Հիվանդացածներից 107-ը վարակվել են այն երկրներում, որտեղ տարածված է վիրուսը, իսկ 40 –ը հենց ԱՄՆ-ում: Նման տվյալներ է մեջբերում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնը (CDC):

CDC –ի տնօրեն Թոմ Ֆրիդենի տվյալներով Պուերտո Ռիկոյում, ամենայն հավանականությամբ իրականում հարյուր հազարավոր վարակվածներ կան: Զիկա տենդը հայտնաբերել են նաեւ 9 հղի կանանց մոտ, որոնք ճափորդել են այն երկրներ, որտեղ այսօր տենդն առավել տարածված է:

Նրանցից երկուսի հղիությունը արհեստականորեն ընդհատել են, մյուս երկուսը վիժել են: Մեկի երեխան ծնվել է արատներով, իսկ մյուս երկուսը առողջ երեխաներ են ունեցել: Մնացած երկու կանայք դեռ հղի են:

Հիշեցնենք, որ վիրուսի առավել տարածված ախտանիշներից է տենդը, ցանը, հոդացավը ու կոնյուկտիվիտը: Իսկ որոշ դեպքերում հիվանդությունն առհասարակ աննկատ է անցնում, առանց որեւէ ախտանիշի: Առավել վտանգավոր է հղիության ընթացքում վարակվելը, քանի որ  պտղի մոտ կարող են միկրոցեֆալիա ու այլ բնածին արատներ զարգանալ:

Այսօրվա դրությամբ Զիկա տենդի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: