Օրգանիզմում բորբոքային գործընթացի նպատակաուղղված ճնշումը ստանդարտ թերապիայի հետ մասին կարող է շիզոֆրենիայով տառապողներին ազատել մտածողական խնդիրների զգալի քանակությունից: Նման եզրակացության են հանգել Augusta University-ին կից Ջորջիայի բժշկական քոլեջի գիտնականները: Նրանք պարզել են, որ տոցիլիզումաբ դեղամիջոցն էականորեն բարելավում է շիզոֆրենիկների մտավոր կարողությունները:
Տոցիլիզումաբն իմունաճնշիչների խմբին պատկանող դեղ է, որը բավականին հաճախ են նշանակում ռեւմատոիդ եւ պատանեկան հոդացավի դեմ պայքարի համար: ԱՄՆ-ի գիտնականների ստացած տվյալները եւս մի ապացույց են այն տեսության օգտին, թե բորբոքային գործընթացները շիզոֆրենիայով հիվանդների մոտ կարեւոր դեր են խաղում: Եվ բորբոքման դեմ ուղղված թերապիան կարող է մտածողական էական բարելավումների հանգեցնել:
Մտածողական խնդիրները շիզոֆրենիայից տառապողների մոտ բարդագույն խանգարումների հիմնական աղբյուրն են, դրանք նաեւ հոգեկան հիվանդության ամենավաղ ախտանիշներից են: Շիզոֆրենիկների 25-50 տոկոսի մոտ ուղեղի բորբոքային գործընթացներ են դիտարկվում, ինչը հետագայում առողջության վատացման է հանգեցնում: Տոցիլիզումաբը նպատակաուղղված ազդում է IL-6 սպիտակուցի ռեցեպտորի վրա, որն օգնում է կարգավորել բորբոքումը: Շատ հաճախ շիզոֆրենիայով հիվանդների մոտ դրա մակարդակը նվազած է լինում:






