«Մենք երջանիկ մարդիկ ենք, որովհետեւ ծնվել ենք այն ժամանակաշրջանում, երբ արդեն հայտնաբերվել է գիալուրոնային թթուն»: Ռուսաստանցի փորձագետ Օքսանա Լազովիկն այս խոսքերով է  բացել  շվեյցարական դեղագործական MERZ ընկերության կոսմետոլոգիական ապրանքների շնորհանդեսը Երեւանում: Նա հայ մասնագետներին  է ներկայացրել MERZ AESTHETICS-ի ֆիլերների երկու շարք` Glytone եւ Belotero:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Օքսանա Լազովիկը, իր ներկայացրած ապրանքների հիմնական արժանիքն այն է, որ դրանք արտադրվում են դեղագործական ընկերության կողմից:  Մասնավորապես, Ռուսաստանի շուկայում դա դեղագործական ընկերության արտադրած միակ ֆիլերն է:  «Դեղագործական հսկան կլինիկական փորձարկումներ, իմունոհիստոքիմիական հետազոտություններ է իրականացնում, հետեւում է իր հաճախորդներին, մշտապես կատարելագործում է իր արտադրանքը: Այսինքն այսօրվա դրությամբ դա ապացուցված արդյունավետությամբ եզակի արտադրանքներից մեկն է», - ասել է նա` հավելելով, որ պացիենտները բավականին կայուն արդյունքներ են տեսնում եւ նրանց թիվն աճում է: 

Լազովիկի խոսքով,  MERZ AESTHETICS-ի շարքերի եւս մի առանձնահատկություն է այն, որ դրանք իրար չեն կրկնում, այսինքն ընկերության բոլոր ապրանքները կարող են միաժամանակ օգտագործվել տարբեր թերություններ շտկելու համար: «Սա այդպիսի գունապնակ է, հիվանդի հետ ինտենսիվ աշխատանք, նուրբ աշխատանք հիվանդի հետ: Բացի այն, որ ֆիլերները  փոխհատուցում են ծավալի պակասը,  Glyton միջոցները նաեւ բարելավում են մաշկի որակը: Դրանք բուժական ազդեցություն ունեցող ֆիլերներ են. մենք միայն ծավալի պակասը չենք վերացնում, մենք նաեւ մաշկն ենք բուժում ծերացումից», - ասել է նա: 

Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի ղեկավար Իննա Պերսոյանը, որը  եւս եկել էր կոսմետոլոգիայի նոր միջոցներին ծանոթանալու,  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ էսթետիկ բժշկությունը հակածերացման բժշկության շատ կարեւոր բաղադրիչ է:  Չէ՞ որ, նրա խոսքով, հնարավոր է երկարաձգել կյանքը, բայց մարդիկ չեն ուզում զառամյալ լինել: «Երբ նայում ես հայելուն… այո, դու 97 տարեկան ես, բայց հաճույք չես ստանում նրանից, ինչ տեսնում ես հայելում… Այդ պատճառով էսթետիկական բժշկությունը, մասնավորապես` կոսմետոլոգիան, իրականում շատ կարեւոր է», - նշել է նա: 

Պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը նշել է, որ ինքն առայժմ MERZ AESTHETICS-ի ֆիլերների հետ աշխատելու մեծ փորձ չունի, որովհետեւ մինչ այսօր դրանք պաշտոնապես ներկայացված չէին Հայաստանում: Բայց նույնիսկ փոքրիկ փորձը ցույց է տալիս, որ արտադրանքը բարձր արդյունավետություն ունի. եւ ինքն է գոհ, եւ հիվանդները:  «Դրանցով աշխատելը հեշտ է եւ հարմար, արդյունքներն էլ բավականին տեսանելի են», - ասել է նա: Վիրաբույժը պարզաբանել է, որ գիալուրոնային թթվի հիմքի վրա ստեղծված ֆիլերները հիմնականում կիրառվում են դեմքի ցանկացած հատվածի ծավալի մեծացման համար, մասնավորապես` շուրթերի ծավալի եւ ուրվագծերի ընդգծման, այտոսկրերի ծավալի, դեմքի ծալքերը հարթեցնելու համար եւ այլն: 

Երեւանում MERZ AESTHETICS-ի արտադրանքի շնորհանդեսը կազմակերպել է   Doni Mano ընկերությունը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է ընկերության հիմնադիր Գեւորգ Սարդարյանը,   Doni Mano-ն բազմապրոֆիլ ընկերություն է, որն այժմ որոշել է զբաղվել նաեւ հակածերացման բժշկությամբ, որովհետեւ դա շատ արդիական է։

«Այդ գաղափարն ի հայտ եկավ այն պատճառով, որ մարդու ժպիտի ձեւավորման համար ոչ միայն գեղեցիկ եւ առողջ ատամներ եւ լնդեր են անհրաժեշտ, այլեւ կարեւոր նշանակություն ունի շուրթերի ուրվագիծը: Այդ պատճառով մենք որոշեցինք զբաղվել նաեւ շուրթերի ձեւավորմամբ», - ասել է նա:

MERZ AESTHETICS ընկերության արտադրանքը մինչ այժմ պաշտոնապես ներկայացված չէր Հայաստանի շուկայում:  Doni Mano-ն մոտ ժամանակներս նախատեսում է հայկական շուկա հանել ընկերության ֆիլերների երկու շարք`    Glytone եւ Belotero:

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի