Սեպտեմբերին նախատեսված է հայ-իրանական բժշկական ֆորում անցկացնել, որի ընթացքում սպասվում են ոչ միայն տեսական քննարկումներ, այլեւ համատեղ վիրահատություններ: Առաջին նման վիրահատությունը կկատարի Իրանի առողջապահության նախարար դոկտոր Հասան Հաշեմին, որը հայտնի ակնաբույժ է: Այդ մասին հանրային առողջապահության հարցերով նախարարական համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հայկական կողմից վիրահատություն կկատարի նախարար Արմեն Մուրադյանը, որը մասնագիտությամբ ուրոլոգ է:
Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի եւ Հայաստանի առողջապահության նախարարների երկկողմ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան:
Հայ-իրանական համատեղ համաժողովները շարունակական բնույթ կկրեն, հաջորդ միջոցառումը տեղի կունենա Թեհրանում:






