Ռուսաստանի արդյունաբերության ու առեւտրի նախարարությունը առաջարկել է հրաժարվել էժանագին դեղերի գների կարգավորումից, քանի որ ներկա գնի պայմաններում դրանց արտադրությունը եկամտաբեր չէ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Պարբերականի տվյալով դեռ փետրվարի 12-ին Նախարարությունը կառավարությանը նամակ էր ուղարկել, որում հիմք էր ընդունել 2015 ապրիլ- դեկտեմբեր ժամանակահատվածում ցածր ( մինչեւ 50 ռուբլի) եւ միջին ( 50-500 ռուբլի) գնային սեգմենտում կենսական անհրաժեշտ դեղամիջոցներ արտադրող 67 ձեռնարկությունների զեկույցը: Զեկույցից երեւում էր, որ արդեն 26 ձեռնարկություն ժամանակավորապես դադարեցրել է մի շարք դեղամիջոցների արտադրություն, իսկ ընդհանուր առմամբ 182 դեղամիջոց անհետացել է շուկայից, դրանցից 131 –ը ցածր գնային սեգմենտում էին գտնվում:
Ինչպես նշել էն Արդյունաբերության ու առեւտրի նախարարությունից, էժան դեղերի արտադրական ծախսերի բարձրացմանը համապատասխան դրանց գինը բարձրացնելու անհնարությունը հանգեցրել է տվյալ դեղամիջոցների արտադրության ոչ շահութաբերությանը: Ընդ որում գերատեսչությունից նշել են, որ այդ դեղերի արտադրության սուբսիդավորումը, որն առաջարկում է հակաճգնաժամային ծրագիրը «պարունակում է կառավարչական ու տնտեսական ռիսկեր»: Մասնավորաես այդ միջոցառման հետեւանքով շուկայից կարող են դուրս մղվել սուբսիդիա չստացող արտադրողները: Ընդ որում դեղատները առաջվա պես շահագրգռված կլինեն ավելի թանկարժեք դեղամիջոցների գնման հարցում, քանի որ դրանց վրա նրանք ավելի մեծ ավելացված արժեք են սահմանում:
Այդ կապակցությամբ նախարարությունից տեսակետ են հայտնել, որ սուբսիդավորումը միայն ժամանակավոր միջոցառում է, իսկ խնդրի համակարգային լուծման համար անհրաժեշտ է թույլ տալ, որ արտադրողները 2016 թ. հայտագրման կարգով փոխեն էժան դեղերի գները: Կենսականորեն անհրաժեշտ դեղերի գների աճի համար, ինչպես կարծում են նամակագիրները, զսպող գործոն կլինի մրցակցությունը:
Փետրվարի 18-ին «Կոմերսանտը» հայտնել էր, որ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը առաջարկել է հինգ ռուբլով բարձրացնել կենսկանորեն կարեւոր դեղամիջոցների գները: Գերատեսչության կարծիքով եթե այդ քայլը չարվի ռուսաստանյան արտադրողները պարզապես կհրաժարվեն էժան դեղերի արտադրությունից, քանի որ այն եկամտաբեր չէ:






