Շվեդ գիտնականները լայնածավալ հետազոտություն են իրականացրել եւ ապացուցել են, որ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց ձգում են համանման հիվանդություն ունեցողները:
Հետազոտության շրջանակում հոգեբույժները վերլուծել են հսկայական ազգային բազան, որը 1973-ին 2009-ին Շվեդիայի ավելի քան 700 հազար բնակչի վերաբերյալ ինչպես բժշկական տվյալներ էր պարունակում, այնպես էլ տեղեկատվություն նրանց սոցիալական վիճակի մասին: Նրանց հաջողվել է պարզել, որ հոգեկան հիվանդություններով մարդիկ ամենից հաճախ ամուսնանում են նրանց հետ, ով համանման ախտորոշում ունի: Միաժամանակ, ոչ հոգեկան հիվանդությունների պարագայում նման կախվածություն չի հայտնաբերվել:
Այսպիսով, հետազոտողների եզրակացության համաձայն, շիզոֆրենիայի տեսակով տառապողը որպես զուգընկեր ամենայն հավանականությամբ կընտրի նման հիվանդություն ունեցող մեկին, ոչ թե, օրինակ, հոգեպես առողջ զուգընկերոջ: Հետազոտությունը հրապարակվել է JAMA Psychiatry ամսագրում:






