Պատմության մեջ առաջին անգամ ՄԻԱՎ է հայտնաբերվել այնպիսի մարդու մոտ, որը կանխարգելման նպատակով պաշտոնապես գրանցված հակավիրուսային դեղամիջոցներ էր ընդունում: Գիտնականները կարծում են, որ կարելի է խոսել իմունոդեֆիցիտի վիրուսի նոր շտամմի մասին, որը կայուն է հակավիրուսային դեղամիջոցների հանդեպ, հաղորդում է Live Science-ը:

ՄԻԱՎ-ով արտասովոր վարակման դեպքն արձանագրվել է Կանադայում`   43 տարեկան տղամարդու մոտ, որը  Truvada դեղամիջոց էր ընդունում. Սննամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը   (FDA) այն խորհուրդ է տալիս ՄԻԱՎ-ով չվարակված մարդկանց, որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման արդյունավետ միջոց:  

Ինչպես հայտնում են գիտնականները, դա վկայում է, որ  Truvada ընդունող մարդիկ այնուամենայնիվ ենթակա են ՄԻԱՎ-ով վարակման վտանգին, եթե  վիրուսի այնպիսի շտամմի զոհ դառնան, որը կայուն է դեղահաբերում առկա երկու դեղամիջոցի` տենոֆովիրի եւ էմտրացիտաբինի հանդեպ: 

Տղամարդը վերջին երկու տարվա ընթացքում ամեն օր Truvada էր ընդունում: FDA-ի հետազոտությունների համաձայն, դեղամիջոցը պիտի ՄԻԱՎ-ով չվարակված, ռիսկի գոտում գտնվող  մարդկանց մոտ զգալիորեն նվազեցնի ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Գիտնականները հետազոտել են վիրուսի շտամմը, որով վարակված էր տղամարդը, եւ պարզել են, որ նա վերջերս էր վարակվել: Բացի այդ, պարզվել է, որ վիրուսը կայուն է մի քանի դեղամիջոցի հանդեպ: