Օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը բոլորովին էլ հարյուր տոկոսանոց երաշխիք չի տալիս չծրագրված հղիության դեմ: Ահա այն 5 սխալը, որոնք կարող են բեղմնավորման հանգեցնել նույնիսկ հաբերի ընդունման ընթացքում: 

1.Հաբերի ոչ կանոնավոր ընդունումը

Օրալ հակաբեղմնավորիչները պետք է ընդունել  24 ժամ ճշգրիտ ընդմիջումով: Օրինակ, եթե սկսել եք առավոտյան օրալ հակաբեղմնավորիչներ ընդունել, հետագայում էլ անհրաժեշտ է հաբերը խմել օրվա նույն ժամանակահատվածում: Հակառակ դեպքում դրանց արդյունավետությունը զգալիորեն կնվազի:  

2.Ավելի քան երկու դեղահաբ բաց թողնելը

Հաբերի ընդունումը բաց թողնելը դրանց արդյունավետության նվազման եւ չծրագրված հղիության հիմնական պատճառն է:  Առաջին մի քանի օրվա ընթացքում նույնիսկ մի հաբ բաց թողնելը կարող է բեղմնավորման հանգեցնել:   Դա կապված է նրա հետ, որ առաջին շաբաթն անհրաժեշտ է հաբերն ընդունել ձվաբջիջների ձեւավորման գործընթացի կանխարգելման համար: Եթե դուք մի հաբ բաց եք թողել, մյուս օրը միանգամից երկուսը խմեք: 

3. Փորլուծություն եւ փսխում

Եթե բախվել եք փորլուծության, որը 24 ժամից ավելի է տեւում, կամ էլ օրալ հակաբեղմնավորիչների ընդունումից հետո փսխոցի երկարատեւ նոպաների, մեծ է հավանականությունը, որ օրգանիզմը չի մարսել այդ հաբերը: Դա կարող է չծրագրված հղիության հանգեցնել, այդ պատճառով կինը պիտի միայն անվտանգ սեքսով զբաղվի: 

4. Վտանգավոր սեքս հաբերի ընդունումից անմիջապես հետո 

Սովորական պայմաններում օրալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը սկսվում է ամսական ցիկլի երկրորդ կամ հինգերորդ օրը, բայց առնվազն   7 օր չի կարելի վտանգավոր սեքսով զբաղվել: 

5. Շոգը

Օրալ հակաբեղմնավորիչները չպետք է ենթակա լինեն բարձր ջերմաստիճանի, այդ պատճառով դրանք զով վայրում պահեք: Հակառակ դեպքում դեղերի արդյունավետությունը կարող է էականորեն նվազել: Ոչ մի դեպքում չի կարելի դրանք պահել արեւի տակ կամ +40С-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: