67-ամյա բրիտանացին չի ամաչել պատմել, որ քաղցկեղի պատճառով անդամահատել են իր առնանդամը: Իր պատմությամբ նա ուզում է նախազգուշացնել մյուս տղամարդկանց, որ անհրաժեշտ է հետեւել առողջությանը ու չանտեսել տագնապալի ախտանիշները:
Մեծ Բրիտանիայի բնակիչ Քոլինի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել այն բանից հետո, երբ նա իր առնանդամի գլխիկին կարմիր ցան է նկատել: Սկզբում Քոլինն այդ խնդրին ուշադրություն չի դարձրել՝ վստահ լինելով որ ամեն ինչ ինքնըստինքյան կանցնի: Սակայն շուտով նրա մոտ քոր է սկսվել, ու տղամարդը դիմել է թերապեւտրի, որը նրան հատուկ քսուք է տվել:
Մոտավորապես երկու շաբաթ հետո, զգալով որ քսուքը չի օգնում, բժիշկը Քոլինին ուղարկել է հիվանդանոց: Բժիշկները տարեց տղամարդուն ապշեցրել են՝ հայտնելով, որ նա առնանդամի քաղցկեղ ունի:
Այդ ժամանակ քաղցկեղը դեռ չէր հասցրել տարածվել, ու հիվանդին քիմիաթերապիա կամ ճառագայթում պետք չէին: Սակայն ուռուցքն անհրաժեշտ էր հեռացնել, այնպես որ բժիշկները ստիպված էին անդամահատել առնանդամը: Տղամարդն ինքը պատմում էր, որ դա մի քիչ բարդացրել է իր կյանքը ու հիմա ինքը ստիպված է զուգարանում նստել՝ միզելիս: Բացի դրանից Քոլինի մոտ պահպանվել է մասնակի էրեկցիա ու ապագայում նա պետք է որոշում կայացնի՝ արդյոք իրեն պետք է առնանդամի պրոթեզ: Նրա կինը, ում հետ Քոլինը 47 տարի ապրել է, նրան բարոյական մեծ աջակցություն է ցուցաբերում:
Առնանդամի քաղցկեղը բավականին հազվագյուտ չարորակ նորագոյացություն է ու այն հայտնաբերվում է գերազանցաբար 60-ն անց տղամարդկանց մոտ: Այն բավականին դանդաղ զարգացող ուռուցք է, որը կարելի է հայտնաբերել վաղ փուլերում, երբ ապաքինվելու հավականաությունը 75 տոկոսից բարձր է: Ցավոք տղամարդկանց մեծ մասը անտեսում է առնանդամի ախտանիշները, որոնցից են փոքրիկ վերքերը ու կարմրությունները առնանդամի կամ գլխիկի վրա, առնանդամի գույնի փոփոխությունը, մաշկի հաստացումը, առնանդամի վերեւի մասից արյունահոսությունը, անբացատրելի ցավը նաեւ թեթեւակի հաստացումները: Բոլոր այս ախտանիշների դեպքում պետք է շտապ ուռոլոգի դիմել:






