Google կորպորացիան UNISEF –ին 1 մլն դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի ՝ Զիկա վիրուսի տարածումը կանխելու միջոցառումները ֆինանսավորելու համար:
Այդ գումարը UNISEF –ը կկարողաանա ծախսել հիվանդության մասին տեղեկությունների տարածման, տեղական իշխանությունների ու համայնքների հետ աշխատանքի, պատվաստանյութերի եւ ախտորոշման մեթոդների ֆինանսավորման, նաեւ այդ վիրուսի հիմնական փոխադրողները համավող մոծակների պոպուլյացիայի կրճատման նպատակներով, հայտնել են Google–ից:
Google-ից նաեւ հայտնել են, որ իրենք թարմացրել են սեփական արտադրանքները, որպեսզի Զիկա վիրուսի մասին տեղեկություններն ավելի մատչելի դառնան: Մասնավորապես ընկերությունը որոնման դաշտում 16 լեզուներով ծավալուն տեղեկություններ է հավելել վիրուսի ու դրա ախտանիշների մասին: Google-ը նաեւ մտադիր է համագործակցել Լատինական Ամերիկայում պոպուլյար YouTube ալիքների հետ, որպեսզի բարձրացնի բնակչության իրազեկումը կանխարգելիչ միջոցառումների մասին: Google -ի տվյալներով, Զիկա վիրուսի մասին որոնման հայտերի թիվը 2015 թ. նոյեմբերից ինտերնետում աճել է 3000 տոկոսով:
Բացի դրանից UNISEF –ի հետ աշխատում է կամավորների թիմ, որի մեջ ընդգրկվել են ինժեներներ, դիզայներներ ու Google-ից big data–ի մասնագետներ: Թիմ ը փորձում է տարբեր աղբյուրներից տվյալներ հավաքելու պլատֆորմա ստեղծել, ինչը թույլ կտա քարտեզի վրա վիզուալացնել հիվանդության հնարավոր բռնկումների վայրերը: Սա կօգնի որոշել հիվանդության տարածման ռիկսերը որոշակի տարածաշրջաններում ու գրագետ բաշխել ռեսուրսները: Նման պլատֆորմայի ստեղծումը արձագանք է ԶԻկա վիրուսի տարածմանը, բայց ապագայում այդ գործիքը ծրագրում են օգտագործել նաեւ այլ արտակարգ իրավիճակների համար, հայտնել են Google–ում:






