Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակի (ՍՇՎՎ) հետ կապված իրավիճակը հանգիստ է, այս հիվանդությունների համաճարակ չկա: Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը վերջին ամբողջ շաբաթվա ընթացքում կատարում է ՍՇՎՎ և գրիպի ամենօրյա մոնիթորինգ, և ըստ մոնիթորինգի արդյունքների՝ վերջերս սուր շնճառական հիվանդությունները փոքր-ինչ ակտիվացել են, մեծացել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր ՍՇՎՎ գանգատներով դիմում են ամբուլատոր բժշկական հաստատություններ: Սակայն 2013-ի տվյալների համեմատ՝ նրանց թիվը նվազել է: «Չնայած պոլիկլինակներ և լաբորատորիաներ դիմողների թիվն աճել է՝ իրավիճակը ստացիոնար հաստատությւոններում հանգիստ է»,- ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս երկրում ստացիոնար բուժվում է մոտ 60-70 մարդ, որոնց մեծ մասը մինչև 2 տարեկան երեխաներ են: Սակայն այդ երեխաների մեծ մասը ստացիոնարում է ոչ որովհետև ծանր հիվանդ է եղել, այլ ավելի շուտ որովհետև նրանց ծնողները չափազանց շատ են անհանգստացել և ցանկացած գանգատի դեպքում պոլիկլինիկայի փոխարեն հիվանդանոց են դիմել: Թորոսյանը նշեց, որ վերջերս նվազել է այն մարդկանց թիվը, որոնք շտապօգնություն են կանչում թոքերի բորբոքման պատճառով: Ինչ վերաբերում է գրիպին՝ ներկայումս Հայաստանում տարածված է А տիպի Н3 ենթատիպի վիրուսը: Թորոսյանի խոսքով՝ այս վիրուսը չունի այսպես կոչված՝ «կենդանական» ծագում, այն մարդու սովորական գրիպ է, որը բուժելը շատ ավելի հեշտ է, քան H1N1 գրիպը, որը հայտնի է նաև որպես խոզի գրիպ: «Հենց սրանով էլ պայմանավորված է վերակենդանացման բաժանմունքներում ծանր դեպքերի բացակայությունը»,- ավելացրեց Թորոսյանը: Բացի վերը նշված գրիպից՝ երկրում տարածված են նաև այլ վիրուսներ, մասնավորապես՝ ադենովիրուսներ, որոնց նկատմամաբ առավել խոցելի են փոքր երեխաները: Լիանա Թորոսյանը նաև ավելացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ՍՇՎՎ-ի և գրիպի հետկապված իրավիճակը եվրոպական երկրներոմ նույնիպիսին է, ինպիսին Հայաստանում է: