Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքեր են արձանագրվել 47 երկրում: Այդ մասին Ժնեւում ճեպազրույցին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյվարդը: 

«ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից չորսում քառասունյոթ երկիր հայտնել է Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքերի մասին», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Էյվարդի խոսքով, այդ երկրներից իննում Զիկայի փոխանցումը կապվում է Հիենա-Բարրեի համախտանիշի դեպքերի թվի աճի հետ, իսկ մի երկրում` Բրազիլիայում, միկրոցեֆալիայի դեպքերի ավելացման: