Եթե իհարկե մազաթափության պատճառը գենետիկական գործոնները չեն, հնարավոր է այն կանգնեցնել, վերահսկել եւ նույնիսկ հետ շրջել` մազերի ամենօրյա խնամքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով: 

Toxicological Research ամսագրի հրապարակած հետազոտության տվյալների համաձայն, դաղձի յուղը ոչ միայն նպաստում է մազերի աճին, այլեւ մեծացնում է ալկալիական ֆոսֆատազա ֆերմենտի ակտիվությունը, որը մազերի աճի կենսանշիչն է: Գլխին դաղձի  յուղ քսելը նպաստում է մազերի հաստացմանը, մազային ֆոլիկուլների քանակի աճին, ինչպես նաեւ դրանց ամրապնդմանը:  

Դաղձի յուղի օգտագործումից 4 շաբաթ անց մազերի աճի  92 տոկոս բարելավում է արձանագրվում, ի տարբերություն այն 55 տոկոսի, որն արձանագրվում է մինօքսիդիլի օգտագործման դեպքում, որն անդրոգենային  մազաթափության դեմ լայնորեն օգտագործվող դեղամիջոց է: Ավելին,  դաղձի յուղն ապահովում է մազերի աճն ու ամրացումը վերնամաշկում` մաշկի ամենավերին շերտում մազային ֆոլիկուլների խթանման հաշվին: 

Մազերի չափից ավելի թափվելու դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ դաղձի յուղը խառնել կոկոսի յուղի հետ եւ քսել գլխամաշկին:  Մի մոռացեք գլխամաշկի մերսման մասին, ինչը բարելավում է արյան շրջանառությունը եւ  խթանում է մազերի աճը: Դաղձի յուղ կարելի է ավելացնել շամպունին կամ կոնդիցիոներին եւ  անհրաժեշտ է այն օգտագործել առնվազն 4 շաբաթ անընդմեջ: