ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարտի 8-ին այցելել է մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում՝ Սեւանի հոգեբուժարան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նա շնորհավորել է հոգեբուժարանի կին աշխատակիցներին Մարտի 8-ի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց անձնուրաց աշխատանքը:
«Դուք շատ մեծ, ծանր աշխատանք եքկատարում, որն արժանի է ուշադրությանեւ գնահատանքի ոչ միայն մարտի 8-ին,այլեւ ամեն օր: Այստեղ բուժում ստացողհիվանդներն, իսկապես, ունեն ձեր մարդկային ջերմության, կարեկցանքի կարիքը»,- շնորհավորելով Կանանց միջազգային տոնի առթիվ նշել է Արմեն Մուրադյանը:
Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին է ներկայացրել հիվանդների բուժօգնության որակի, ինչպես նաեւ շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Նախարարն այցելել է ճաշարան, լվացքատուն, շրջել բաժանմունքներով, հերթական անգամ ծանոթացել բուժական եւ ախտորոշիչ ծառայությունների, սննդի եւ դեղերի ապահովման, հանգստի կազմակերպման հնարավորություններին: Նա հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել սննդի որակի ապահովման հարցը:
Արմեն Մուրադյանը նաեւ զրուցել է բուժանձնակազմի եւ հիվանդների հետ՝ մաղթելով հիվանդներին շուտափույթ ապաքինում:






