Ինչու՞մ է առողջ ամուսնության գախտնիքը: Ակնհայտ է, որ չկան հստակ պատասխաններ կամ մոգական բանաձեւեր: Այնուամենայնիվ հետազոտողները շարունակում են հետեւել զույգերին՝ հույս ունենալով տեղեկություն գտնել այն մասին, թե  ինչն է մեծացնում կամ փոքրացնում բավարարվածությունը ամուսնությունից: Շատ կարեւոր է, թե ինչպես են զույգերը վիճում միմյանց հետ, եւ , որ ավելի կարեւոր է, ինչպես են հետո լուծում իրենց կոնֆլիկտները եւ բարիշում: Ահա ինչպիսի եզրակացությունների են եկել հետազոտողները.

Կանայք առաջինը պետք է  հանդարտեցնեն կոնֆլիկները: Համաձայն վիճակագրական տվյալների այդպիսի հարաբերություններն ամենաերջանիկն են, հաղորդում է Fox News-ը։ 

Ասել «մենք», «ես»-ի փոխարեն:

Որոշ երեւույթներ ուղղակի ընդունել այնպիսին , ինչպիսին դրանք կան: Պետք է գնահատել այն ինչ ունես, եւ չկենտրոնացնել ուշադրությունը այն բանի վրա, ինչը չես կարող փոխել։