2015-ին Հայաստանի հանրապետական հիվանդանոցի  թունաբանության բաժանմունքում բուժման է ընդունվել  950 հիվանդ, որոնցից 370-ի մոտ ալկոհոլային ինտոքսիկացիա կար: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:  

2015-ի հունվարին ալկոհոլային թունավորմամբ հիվանդների թիվը   34 էր, փետրվարին`   25: Համեմատության համար, այս տարվա հունվարին թունաբանության բաժանմունքի մասնագետներն աշխատել են    22 հիվանդի հետ, իսկ փետրվարին`  30: Ալկոհոլը չարաշահած մարդկանց թիվը, ցավոք սրտի, Հայաստանում չի նվազում, այլ ընդհակառակը` տարեցտարի աճում է, ընդգծել է Միքայել Գաբրիելյանը: Ավելին, եթե անցյալում հիվանդանոցում ուժեղ թունավորմամբ հայտնվում էին հիմնականում   35-50 տարեկան մարդիկ, ապա այսօր բժիշկները բախվում են հարբած անչափահասների, որոնց թվում 16-18 տարեկան աղջիկներ կան: Թունաբանի խոսքով, ալկոհոլային թունավորմամբ ստացիոնարում հայտնվող հիվանդների մոտ  20-25 տոկոսը կանայք են: 

Միքայել Գաբրիելյանը նաեւ հիշեցրել է, որ ալկոհոլային թունավորումը տեղի է ունենում ալկոհոլի չարաշահման հետեւանքով, ոչ թե ալկոհոլի վատ որակի: Որոշ մարդիկ ասում են, թե թունավորվել են վատ  «կեղծ» սպիրտայինի հետեւանքով, բայց ինքը մասնագետը վերջին  10 տարվա ընթացքում չի բախվել նման ոչ մի դեպքի. թունավորման բոլոր դեպքերի պատճառը եղել է խմված ալկոհոլի չափազանց մեծ քանակությունը: 

Ինչ վերաբերում է ալկոհոլի չարաշահման հետեւանքով մահվան դեպքերին, անցյալ տարում նման դեպքեր չեն գրանցվել, նշել է մասնագետը: