Լիտվայի Սկուոդաս քաղաքում 77 աշակերտ տուբերկուլյոզով է վարակվել, գրում է Delfi-ն: Ինչպես պարզվել է, ուսուցչուհիներից մեկը հիվանդ է տուբերկուլյոզի բաց տեսակով: Այդ մասին հայտնել է Կլայպեդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ռիմանտաս-Իոնաս Պիլիպավիչյուսը:
Նշվում է, որ դպրոցում 600 աշակերտ է սովորում:
«Այսօր 568 երեխայի Մանտույի պատվաստում են արել, 1–4-րդ դասարաններում 4 դրական արդյունք է եղել, 5–8-րդ դասարաններում` 73, ընդհանուր թվով 77 դրական արդյունք», — ասել է Պիլիպավիչյուսը: Նրա խոսքով, 13 երեխայի կանխարգելիչ բուժում են առաջարկել հիվանդանոցում, հինգը հրաժարվել են: Դպրոցի ամբողջ աշխատակազմը եւս ստուգվել է:
Ասվում է, թե ուսուցչուհին չգիտեր, որ հիվանդ է տուբերկուլյոզով: Նա դպրոցում աշխատելու թույլտվություն ուներ: Հենց որ ախտորոշվել է կնոջ հիվանդությունը, նրան հիվանդանոց են տեղափոխել:






