Գլխացավը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը եւ խանգարում աշխատելուն: Ամենից հաճախ, սակայն, մարդիկ նույնիսկ չեն կասկածում, թե իրենց գլուխն ինչու է ցավում եւ ինչ կարելի է անել իրենց վիճակը թեթեւացնելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխացավի մի քանի անսպասելի պատճառ:
1. Աղիների հետ կապված խնդիրներ
Աղիների հետ կապված խնդիրները, օրինակ` փորկապությունը կամ աղիների վարակման համախտանիշը կարող են ազդել մեր ինքնազգացողության վրա եւ գլխացավեր ու նույնիսկ միգրենի նոպաներ առաջացնել: Եթե Ձեր գլուխը մշտապես ցավում է, մտածեք` արդյոք աղիների հետ կապված խնդիրներ չունեք:
2. Կոֆեինի ավելցուկ
Կոֆեինից կախվածությունը հաճախակի գլխացավի եւս մի պատճառ է: Պարզվում է, որ նույնիսկ 100 մգ կոֆեինը կարող է ուժեղ գլխացավ առաջացնել: Եթե Ձեր գլուխը հաճախակի ցավում է, փորձեք կրճատել օգտագործվող կոֆեինի քանակը:
3. Դեղերի չարաշահումը
Դեղերի ավելորդ գործածության հետեւանք գլխացավը եւս շատ տարածված է: Հետազոտողների գնահատականներով, մոլորակի բնակչության 1-2 տոկոսի գլուխը մշտապես ցավում է հենց դեղերի պատճառով: Գիտնականները նաեւ պարզել են, որ գլխացավի եւ ալերգիայի ախտանիշային դեղամիջոցների սխալ ընդունումը ոչ միայն չի օգնում, այլեւ վատացնում է այդ խնդիրները:
4. Ջրազրկում
Եթե տառապում եք գլխացավից եւ այլ ախտանիշներից, ինչպիսիք են, օրինակ, գլխապտույտը եւ մարմնի ցավերը, հնարավոր է, որ Ձեր օրգանիզմը պարզապես ջրազրկված է: Օրվա ընթացքում ուղղակի բավարար քանակությամբ ջուր խմեք` գլխացավից ազատվելու եւ ձեզ ավելի լավ զգալու համար:
5. Եղանակային փոփոխություններ
Միգրենի նոպաները, որոնք առաջանում են ջերմաստիճանի կտրուկ նվազման կամ շոգի հետեւանք սթրեսի պատճառով, դիտարկվում են մարդկանց 20-30 տոկոսի մոտ: Դրանք պայմանավորված են ջերմաստիճանի կտրուկ տատանումների ժամանակ ուղեղի կողմից սթրեսային հորմոնի` սերոտոնինի արտազատմամբ, ինչը կարող է գլխացավի պատճառ դառնալ:






