Անհրաժեշտ է հղիության ընթացքում հրաժարվել ջինս կրելուց: Փորձենք պարզել, թե այդ մասին ինչ են մտածում մասնագետները:
Ինչպես նշել է մանկաբարձ-գինեկոլոգ Մինակշի Ահաջան, չկան այնպիսի հետազոտություններ, որոնք ապացուցեին, որ հղիության ընթացքում ջինս հագնելը վտանգավոր է մոր եւ երեխայի համար: Բայց կան որոշ սահմանափակումներ, որոնց անհրաժեշտ է հետեւել հագուստ ընտրելիս:
Շատ կանայք չգիտեն, որ իրենց արգանդն ի վիճակի է դիմանալ բավականին մեծ ճնշման, եւ երեխային դրանից ոչինչ չի պատահի: Բացի այդ, նրանում մերձպտղային հեղուկ կա, որը պտուղը պաշտպանում է արտաքին ազդեցություններից: Հենց այդ պատճառով հղիության ընթացքում ջինս հագնելը ոչ մի կերպ վնասակար չէ երեխայի համար: Այնուամենայնիվ, առկա են որոշ գործոններ, որոնք արժե ի գիտություն ընդունել:
Հատուկ ջինսեր գնեք
Եթե այդքան շատ եք ջինս սիրում, գնեք հղիների համար հատուկ տաբատներ: Դրանք պատրաստված են ջինսային ձգվող նյութից, որը թույլ է տալիս նվազեցնել ճնշումը փորի վրա:
Քիպ ջինսեր մի կրեք
Երկրորդ եւ երրորդ եռամսյակի ընթացքում խորհուրդ չի տրվում նեղ ջինսեր կրել, նույնիսկ եթե շատ եք ուզում թաքցնել փորը:
«Ոչ» ասացեք քիպ հագուստին
Խոսքը ոչ միայն ջինսի մասին է, այլեւ զգեստապահարանի այլ նեղ պարագաների, որոնք կարող են բացասաբար ազդել արյան շրջանառության վրա: Իսկ այդ գործոնը շատ կարեւոր է մոր եւ երեխայի համար: Քիպ բանդաժներ հագնելը եւս վնասակար է արյան շրջանառության համար:
Մի մոռացեք հիգիենայի մասին
Հղիության ընթացքում մեծանում է սնկային վարակների զարգացման վտանգը, եթե չհետեւեք հիգիենայի հիմնական կանոններին: Չափազանց քիպ ջինսերի պատճառով մեծանում է հեշտոցային արտադրության քանակությունը, ինչի պատճառով մեծանում է վարակների վտանգը:






