Հղի կանայք կարող են այցելել այն երկրներ, որտեղ տարածված է Զիկա տենդը, եթե ուղեւորությունների ընթացքում լինեն միայն այն շրջաններում, որոնք ծովի մակերեւույթից  երկու հազար մետրից ավելի բարձր են, պնդում են ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների մասնագետները: 

Հետազոտողները կարծում են, որ հիվանդությունը փոխանցող մոծակները նման բարձրության վրա հազվադեպ են հանդիպում, այդ պատճառով վարակվելու վտանգը նվազում է: 

«Մենք ընդամենը փորձում ենք պատասխանատու լինել սեփական խոսքերի համար որպես գիտնականներ եւ հստակորեն ասել, թե վտանգը որտեղ է իրոք նվազագույն, ամենակարեւոր խորհուրդները տալ, որոնք մարդիկ կարողանան օգտագործել: Մենք գիտենք, որ Էվերեստի գագաթին մոծակներ չեն ապրում: Հարցն այն է, թե որքան ցած  կարելի է իջեցնել այն գիծը, որից այն կողմ քիչ հավանական է նման մոծակների հանդիպելը», — հայտնել է բժշկական ծառայության ավագ սպա Մարտին Սետրոնը, հայտնում է  Washington Post թերթը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իշխանությունների թարմացված ցուցակը, որտեղ թվարկված են հղիների այցելության համար անցանկալի երկրները, հաշվի չի առնում դրանց տարածքների բարձրությունը: Հղիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ վերոհիշյալ երկրներից ցանկացածը այցելությունից: