Եվրոպայի Ուռուցքաբանության Միության /ԵՈՒՄ/ եւ Արյունաբանության եւ Ուռուցաբանության Հայկական Ասոցիացիայի /ԱՈՒՀԱ/ միջեւ ստորագրվել է փոխըմբռնման, համագործակցության եւ համատեղ անդամակցության հուշագիր: Հուշագրի հիմանական նպատակն է հայկական ուռուցքաբանական համայնքում կրթական եւ գիտական նախաձեռնությունների խթանումը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Արյունաբանության եւ Ուռուցաբանության Հայկական Ասոցիացիայից։
2016թ-ի մարտի 1-ից Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիա։յի անդամները հեշտացված կարգով կկարողանան դառնալ Եվրոպայի Ուռուցքաբանության Միության անդամ, բացի այդ ԱՈՒՀԱ անդամների համար կգործեն տարատեսակ արտոնություններ:
Համագործակցությունը ներառում է նաեւ համատեղ միջոցառումների խրախուսում եւ կազմակերպում, եւ տարեկան կոնգրեսների ժամանակ փոխադարձ ներկայության հնարավորություն:
Եվրոպայի Ուռուցքաբանության Միությունում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայի ուռուցքաբան, Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի Խորհրդի անդամ Դավիթ Զոհրաբյանը:
Այս համագործակցությունը նոր ճանապարհներ կբացի Հայաստանում ուռուցքաբանության զարգացման համար եւ կնպաստի եվրոպական ուռուցքաբանների համայնքին հայ ուռուցքաբանների առավել ինտեգրմանը:






