ԱՄՆ Brigham Young University համալսարանի գիտնականները նոր վիրահատական գործիքներ են ստեղծել քիչ ինվազիվ վիրահատությունների համար: Նրանց ոգեշնչել է ճապոնական օրիգամի արվեստը:

Նոր գործիքներն ունակ են օրգանիզմ մտնել փոքր անցքերով ու բացվել, միայն երբ արդեն ներսում են: Այսպիսով վիրահատությւոնները էլ ավեի քիչ ինվազիվ ու տրավմատիկ կդառնան: Գործիքների նախատիպերը տպագրվել են 3D փրինթերով: Դա թույլ է տվել մշակողնեին արագ ստանալ ցանկալի փոփոխությունները, նաեւ ազատվել ավելորդ դետալներից:

Նման գործիքներ ստեղծելիս Լարրի Հոուելը ու նրա գործընկերները համագործակցել են այն գիտնականների թիմի հետ, որը զբաղվում է daVinci վիրաբույժ- ռոբոտի մշակումով:

Հեղինակները շեշտել են, որ նոր գործիքները կարող են պահել հյուսվածքները կարելու համար ասեղը կամ արյունատար անոթները, մինչեւ վիրաբույժն այլ գործով է զբաղված:

Գիտնականները հույս ունեն, որ նոր գործիքների օգնությամբ հնարավոր կդառնա անել վիրահատություններ, որոնք առաջ չէին արվում: Հետվիրատահական կտրվածքները այնքան փոքր կդառնան, որ կարեր դնելու կարիք չի լինի, դրանք ինքնուրույն կփակվեն, վստահեցնում են հեղինակները:

Այդ գործիքների մասին պատմում է Mechanical Sciences ամսագիրը: