Շատ ծխողներ երազում են թողնել ծխելը եւ հանուն այդ բաղձալի նպատակի հաճախ դիմում են տարբեր խորամանկությունների, ինչպիսիք են նիկոտինային սպեղանիները կամ ծամոնները, բայց ցավոք, դա ոչ միշտ է արդյունք տալիս:
Ապագայում գուցե արդյունավետ պատվաստանյութ հայտնվի, որն օգնի հրաժարվել վնասակար սովորույթից:
Այսօր գոյություն ունեն դեղամիջոցներ,որոնք ազդում են նիկոտինային ացետիլհոլինային ռեցեպտորների վրա: Սակայն դրանց ընդունումն ուղեկցվում է բացասական այնպիսի կողմնակի հետեւանքների վտանգով, ինչպիսիք են դեպրեսիայի ախտանիշները, ինչպես նաեւ բնավորության ծանր անկումները: Պատվաստանյութը, որն անմիջապես կապվում է նիկոտինի մոլեկուլների հետ, կարող էր նման միջոցներին լավ այլընտրանք դառնալ:
Դրա ստեղծման վրա այժմ աշխատում են Կալիֆորնիայում Սկրիպս Հետազոտական ինստիտուտի գիտնականները:
Ավելի վաղ կլինիկական փորձարկումներում արդեն ստուգվել էր երկու պատվաստանյութի ազդեցությունը, սակայն դրանք փոքր արդյունավետություն են ցույց տվել: Այնուամենայնիվ, այդ հետազոտությունները գիտնականներին հուշել են, թե ինչպես կարելի է բարելավել դեղամիջոցները: Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ փորձարկման այն մասնակիցներին, որոնց օրգանիզմում հականիկոտինային մարմինների առավելագույն մակարդակ էր արտադրվում, ավելի հաճախ էր հաջողվում կես տարուց ավելի երկար ժամկետով ձեռնպահ մնալ ծխելուց:
Նոր մշակման մեջ գիտնականները որոշել են հեռանալ այդ տվյալներից:
Արդյունքում նրանք նոր պատվաստանյութ են ստեղծել, որը կարող է մեծացնել այն հակամարմինների թիվը, որոնք ի վիճակի են կապվել նիկոտինի մոլեկուլների հետ: Մկների վրա փորձարկումը ցույց է տվել, որ պատվաստանյութը ներարկմանը հաջորդող առաջին 10 րոպեների ընթացքում արդեն դանդաղեցնում է նիկոտինի ընթացքը: Նաեւ պատվաստանյութ ստացած կրծողների ուղեղում նվազած են եղել նիկոտինի խտությունները:
Գիտնականները նախատեսում են ապագայում բարելավել պատվաստանյութի բանաձեւը եւ այն նախապատրաստել կլինիկական փորձարկումների համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry պարբերականում:






