Ճանապարհային սարսափելի պատահարից հետո պլաստիկ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել Շոտլանդիայի բնակչուհի Քլոե Թոմփսոնի դեմքը, որպեսզի հետո վերականգնեն այն: Վերակառուցողական վիրաբուժությունը հիվանդին օգնել է բավականին տպավորիչ արտաքին ձեռք բերել:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեքենան, որում գտնվում էր Քլոեն, մեծ արագությամբ բախվել է ծառին: Շոտլանդացի բժիշկներին հաջողվել է բարդ վերակառուցողական վիրահատությունների մի ամբողջ համալիր կատարել, որոնցից մեկի ընթացքում նրանք պիտի ժամանակավորապես հեռացնեին նրա դեմքը: Բժիշկները վերականգնում էին նաեւ նրա վնասված ոտքերը, ինչը պահանջում էր նորից կոտրել դրանք:
Ֆիզիկական ուժեղ ցավերը լրացվում էին բարոյական տառապանքներով, որովհետեւ Քլոեն իր արտաքինի պատճառով համադասարանցիների շարունակական ծաղրին էր արժանանում: Մշտական հետապնդումը հանգեցրեց նրան, որ Քլոեի մոտ ժամանակավոր ամնեզիա զարգացավ եւ նա մոռացավ վթարի մանրամասները, որին ենթարկվել էր 11 տարեկան հասակում: Աղջիկը նույնիսկ սկսել էր հերքել, թե երբեւէ նման բան է եղել:
Բայց այժմ Facebook-ի իր էջին աղջիկը լուսանկարներ է դրել, որոնցում նա պատկերված է ջարդվածքներով: Դրանք ուղեկցվում են մեկնաբանություններով այն մասին, որ այժմ Քլոեն հրաշալի վիճակում է, լիովին բավարարված է իր արտաքին տեսքից: Աղջիկը բոլոր ծաղրողներին կոչ է արել իրեն մեկընդմիշտ հանգիստ թողնել: Նրա գրառումը լայքերի հսկայական քանակություն է հավաքել:
«Ես ինձ չեմ ճանաչում վթարից առաջ եւ հետո: Բայց այժմ ինձ վերջապես դուր է գալիս, թե ինչ տեսք ունեմ: Հույս ունեմ ապագայում վիզաժիստ դառնալ: Այժմ ես անհամեմատ ավելի ինքնավստահ եմ եւ այլեւս դպրոցներ չեմ փոխի` թաքնվելու նրանցից, ովքեր հետապնդում են ինձ», - գրել է Քլոեն:








