Իլլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականները բարձր զգայունությամբ լուծվող կենսասենսոր են ստեղծել, որը հայտնաբերում է արյան սպիտակ գնդիկների նույնիսկ փոքրագույն պոպուլյացիաները, ինչը ծայրաստիճան կարեւոր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման համար:
Նոր կենսասենսորները ՄԻԱՎ-ի ախտորոշումը ոչ միայն ավելի մատչելի են դարձնում, այլեւ օգնում են նվազեցնել դրա արժեքը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման գործում կարեւոր կենսաբանական գործոն է հանդիսանում ամբողջ արյան մեջ CD4+ and CD8+ Т-լիմֆոցիտներ – արյան սպիտակ գնդիկներ բացարձակ հաշվարկը: Ներկայումս կիրառվող հոսուն ցիտոմետրիան թանկ արժե, դրա համար արյան մեծ ծավալ է պահանջվում եւ լավ պատրաստված մասնագետներ: Իսկ այժմ մշակվել են կենսասենսորներ, որոնք հիմնված են բջիջների հաշվման լրիվ այլ տեխնոլոգիայի վրա, ինչի համար նրանց 20 րոպե է անհրաժեշտ եւ ընդամենը 10 միկրոլիտր արյուն (արյան մեկ կաթիլը 50 միկրոլիտր է պարունակում):
Կլինիկական հետազոտությունների ընթացքում այդ կենսաչիպը դեպքերի ավելի քան 90 տոկոսում ճիշտ նույն արդյունքն է տվել, ինչ հոսուն ցիտոմետրիան ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների արյան անալիզի Т բջիջների երկու տեսակի քանակի առումով: Դա ՄԻԱՎ-ի ախտորոշման այս տեսակը շատ վստահելի եւ արդյունավետ է դարձնում:






