Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները էքսպրես-թեստ են մշակել, որը 2-3 ժամվա ընթացքում պարզում է գոյություն ունեցող շատ վիրուսների առկայությունը մարդու օրգանիզմում:
Էքսպրես-թեստի անցկացումը տասն անգամ ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան ավանդական կլինիկական մեթոդները: Բացի այդ, նոր թեստն արդեն գոյություն ունեցողներից մոտավորապես 80 տոկոսով ավելի էժան է, հայտնում է Սինհուա գործակալությունը:
Ինչպես հայտնել է պրոֆեսոր Յան Մոն, թեստի անցկացումը մոտավորապես 20 հոնկոնգյան դոլար արժե (ԱՄՆ-ի մոտ 2,6 դոլար): Ներկայումս համալսարանի աշխատակիցները փորձում են այնպես անել, որ նոր թեստի օգնությամբ օրգանիզմում հայտնաբերվի Զիկա վիրուսը եւ Էբոլա տենդը:






