Դիլիջանում աղիքային վարակիչ հիվանդությունների թեթեւ ընթացքով դեպքեր են արձանագրվել: Այսօր հոսպիտալացված է 3 հիվանդ, որոնք ունեն առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Սկսվում է գարնան - ամռան ժամանակահատվածը եւ հնարավոր է աղիքային վարակների սեզոնային աշխուժացում, զգուշացնում է ՀՀ ԱՆ–ն։
Նախարարությունը հիշեցնում է, որ 2015 թվականին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 16 բռնկում` ինչպես սննդային, այնպես էլ ջրային գործոնով պայմանավորված, ինչին նպաստեց անցած տարվա աննախադեպ երկարատեւ շոգ եղանակը: Բռնկումներն արձանագրվել են մանկական նախադպրոցական կազմակերպություններում, ամառային հանգստի մանկապատանեկան ճամբարներում, հանրային սննդի կազմակերպություններում:






