Ռուսաստանյան Տոբոլսկում դատարանը տեղի հիվանդանոցից 150 հազար ռուբլի (մոտավորապես 2100 դոլար) է բռնագանձել այն հիվանդի օգտին, որի ոտքում վիրաբույժները մառլյայից անձեռոցիկ էին մոռացել:
Այդ հիվանդը Պյատիգորսկի բնակիչ է: 2013-ի դեկտեմբերին նա կարճ ժամանակով Տոբոլսկում էր: Տղամարդն ընկել էր եւ կոտրել ազդրը: Դեկտեմբերի 24-ին նրան վիրահատել էին տեղի թիվ երեք հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հիվանդի վիճակը դուրս գրումից հետո սկսել էր վատանալ: Դեկտեմբերին նա ինքնազգացողության վատացման հետեւանքով հայտնվել էր Ստավրոպոլի շտապօգնության հիվանդանոցում: Նրան շտապ վիրահատել էին եւ ոտքից հանել էին անձեռոցիկը, որը մեկ տարի առաջ այնտեղ մոռացել էին տոբոլսկցի բժիշկները:
2015-ի փետրվարին տղամարդը հիվանդանոցի դեմ դատարանին հայց էր ներկայացրել բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:






