Յոկոհամայի համալսարանի գիտնականները պրոֆեսոր Հիդեկի Տանիգուտիի գլխավորությամբ մի քանի մմ չափի «մինի-լյարդ» են աճեցրել, որը գործում է նույնքան արդյունավետորեն, որքան մարդկային օրգանը:
Փոքր օրգանի աճեցման համար գիտնականներն օգտագործել են ինդուկտված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներ (iPS), որոնք ի վիճակի են տարբեր օրգանների բջիջներ ձեւավորել, հայտնում է NHK-ն:
Հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Հիդեկի Տանիգուտիի խոսքով, աճեցված մինի-լյարդը թունավոր նյութերը նույնպիսի արդյունավետությամբ է վերամշակում, ինչ մարդու իսկական լյարդը: Այն նաեւ հաջողությամբ արյան համար անհրաժեշտ սպիտակուցներ է արտադրում:
Կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2019-ից: Գիտնականները նախատեսել են աճեցված մինի օրգանները փոխպատվաստել լյարդային ծանր անբավարարությամբ հիվանդներին:






