Այսօր՝ մարտի 18-ին նշվում է Քնի համաշխարհային օրը: Առաջին անգամ այն նշվել է 2008 թ. մարտի 14-ին ու այդ ժամանակվանից ի վեր նշվում է ամեն տարի, մարտի երկրորդ լիարժեք շաբաթվա ուրբաթ օրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության քնի ու առողջության խնդիրների նախագծի շրջանակում:

Ամեն տարի այդ օրվա շրջանակում անցկացվող միջոցառումները նվիրված են որոշակի թեմայի: Այս տարվա կարգախոսն է «Լավ քունը իրագործելի երազանք է»:

Քունը օրգանիզմի գոյության յուրահատուկ ձեւ է, ոչ պակաս բարդ, քան արթմնի վիճակը: Ճիշտ ընթացող քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսել է ցերեկային ակտիվության վրա՝ «իրեն կարգի է բերում»:

Քնի խանգարումները կարող են մի շարք առողջական խնդիրներ առաջացնել: Այս նշաններով Դուք կարող եք որոշել, արդյոք քնի պակաս ունեք, իսկ հետեւելով այս պարզ խոհուրդներին՝ Դուք կարող եք լավացնել քնի որակը: