Եվրասիական տնետսական հանձնաժողովը հաստատել է ծխախոտային արտադրանքի տութերի էսքիզները, որոնք մեկ տարվա ընթացքում կարող են հայտնվել շուկայում: Դրանք նախազգուշացնում են գնորդներին ծխելու վնասակարության մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության հանրային առողջության ու հաղորդակցության բաժնի տնօրեն Օլեգ Սալագայը:

«Այսօր, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ կայացվել է որոշում՝ հաստատել ծխախոտի գործածման վնասակարության մասին նախազգուցացնող փաթեթների էսքիզները ու ծխախոտի տուփերի վրա դրանք պատկերելու չափորոշիչները », - հայտնել է Սալագայը:

Նախազգուշացումները պետք է պատկերված լինեն տուփի երկու կողմից վերեւի մասում ու զբաղեցնեն մակերեսի առնվազն 50 տոկոսը: Դրանց տեղադրության չափորոշիչները հաշվի են առնելու նաեւ տուփերի տարբեր չափերը՝ օրինակ բարակ տուփերի վրա նախատեսված է ավելի քիչ նախազգուշացում, իսկ ազատ մասում Panton 448C գույնով տեքստային նախազգուշացում կլինի ծխելու վնասի մասին: Այս գույնը մի շարք հետազոտությունների արդյունքում ճանաչվել է ամենատհաճը ծխողների ընկալման համար:

«Ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանում տուփի վրա կլինեն նաեւ առողջ կենսակերպի հարցերով թեժ գծի հեռախոսահամարը: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո արտադրողը պետք է այդ էսքիզներով տուփեր արտադրի 12 ամիսը չգերազանցող ժամկետում», - նշել է Սալագայը: